Համաձայն «Ռոսսելխոզնադզոր»-ի կայացրած որոշման` Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան ժամանակավորապես կարգելվի, հաղորդում է TASS-ը:
Հաղորդվում է, որ սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից: Արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության տարածման հետ։
Սահմանափակումը կտարածվի անասնապահական ապրանքների, կաթնամթերքի և կենդանիների վրա , որոնք կարող են վարակվել դաբաղով:
Արգելված է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը:
Ռուսաստանի տարածքով ապրանքները տրանզիտով տեղափոխելը ևս արգելվել է: