ՌԴ-ում պետական լաբորատոր հետազոտությունից հետո արգելվել է բելառուսական պանրի 5 տեսակի ներմուծումը երկիր. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Պետական լաբորատոր հետազոտությունից հետո Բելառուսից մատակարարվող պանրի խմբաքանակներ են հայտնաբերվել, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, իսկ սննդամթերք արտադրողները իրավիճակի շտկման անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել»,- հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը: