Ռուսաստանն այս պահի դրությամբ մտադիր չէ մասնակցել Սիրիայում կամ այլ պետություններում ռազմական օպերացիաների: Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը չի մասնակցի Սիրիայի կամ այլ երկրների տարածքում ռազմական որևէ գործողության, համենայդեպս, այդ պահի դրությամբ մենք նման ծրագիր չունենք: Սակայն, մենք մտածում ենք, թե ինչպես մեծացնենք մեր աշխատանքը նախագահ Ասադի, մյուս երկրներում մեր գործընկերների հետ», — ասել է Պուտինը ամերիկյան CBS և PBS հեռուստաալիքների լրագրող Չարլզ Ռոուզին տված հարցազրույցում:
Պուտինը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ միայն Ասադի ռեժիմի ուժեղացումը թույլ կտա արդյունավետ պայքարել «Իսլամական պետության» դեմ: