Ռուսաստանն առայժմ չի կողմնորոշվել Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում, հաղորդում է TRT Haber թուրքական հեռուստաալիքը` հղում կատարելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նրա խոսքով` Մոսկվայի կողմից սիրիական ռեժիմին աջակցությունը մտահոգում է Թուրքիային: Էրդողանը նշել է, որ Իրանն ու Ռուսաստանն այսօր օգնում են Ալ-Ասադին: