տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանն անդրադառնում է Թուրքիայի հայտարարություններին

Ռուսաստանն անդրադառնում է Թուրքիայի հայտարարություններին

91
0

peskov_dmitriy_

«Ինչ վերաբերում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին` դրանց նպատակն է աջակցել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանմանը` այս կերպ ներդրում ունենալով  կայունության հաստատման մեջ այն տարածաշրջանում, որը, ըստ երևույթին, գտնվում է Թուրքիայի սահմաններին»,- ՌԴ նախագահի մամլո խոսնակի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:

Նախագահի մամլո խոսնակ Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Պուտինը տեղեկացված է Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարության մասին, ըստ որի Թուրքիան կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Մենք ավանդաբար շատ բարձր ենք գնահատում Թուրքիայի հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները: Ի սրտե հույս ունենք, որ այս հարաբերությունները կշարունակեն զարգանալ համաձայն այն ծրագրի, որը նախանշել են նախագահներ Պուտինն ու Էրդողանը: Այս համագործակցությունն իրապես փոխշահավետ է և համապատասխանում է մեր երկու երկրների ժողովուրդների շահերին»,- եզրափակել է Պեսկովը: