Երեկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնբասում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Միացյալ Նահանգների կառավարությունն Ուկրաինային կհատկացնի 18 մլն դոլար։ Այս մասին Բայդենն ասել է Ուկրաինային միջազգային օգնություն ցուցաբերելու համաժողովին։
«Ընդհանուր առմամբ, մենք Ուկրաինային ճգնաժամից ի վեր տրամադրել ենք 450 մլն դոլար օգնություն և մեկ միլաիրդ դոլարի վարկային երաշխիքներ», — ասել է Բայդենը՝ նշելով, որ ևս երկու միլիարդ դոլար կտրամադրվի, եթե երաշխավորվեն բարեփոխումների իրականացումները։
«Ռուսական ագրեսիան հարուցել է հումանիտար լուրջ աղետ, դրա պատճառով 2 մլն ուկրաինացի ստիպված է եղել լքել իր բնակավայրը։ Դիմում ենք ամբողջ աշխարհին օգնել Ուկրաինային», — ասել է Բայդենը՝ շեշտելով, որ Կրեմլն ամենաշատը վախենում է բարգավաճող, անկախ և բարեփոխումների միտված Ուկրաինայից։