Evercore ընկերության հիմնադիր և ղեկավար, ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Ռոջեր Օլթմանը հայտարարել է, որ Ռուսաստանին կարելի է կագնեցնել առանց որևէ կրակոցի: The Wall Street Journal-ում տպագրված հոդվածում նա նշել է, որ գոյություն ունի մի տարբերակ, երբ արտարժութային և բանկային կոլապսը կարող է վերջ դնել նորմալ պետության կենսագործունեությանը:
Ըստ նրա` Ուկրաինայում իրավիճակի սրումը ստիպել է բոլորին գալ այն եզրակացության, որ Ռուսաստանին հնարավոր չէ կանգնեցնել ոչ տնտեսական պատժամիջոցներով, ոչ դիվանագիտական բանակցություններով, և հիմա ավելի շատ խոսվում է Կիևին զենք մատակարարելու մասին: Սակայն Արևմուտքի զինանցում կա մի հզոր ռազմավարություն, որը թույլ կտա վերջ դնել ուկրաինական ճգնաժամին և խախտել Մոսկվայի արկածախնդրությունը Մերձբալթյան և տարածաշրջանային այլ երկրների նկատմամբ:
Ըստ փորձագետի` միջազգային ֆինանսական շուկաներն այսօր ավելի զորեղ են, քան ցանկացած բանակ կամ զենք։ Դրանք կարող են հանգեցնել այնպիսի փոփոխությունների, որոնց չի կարող հասնել դիվանագիտությունն ու զենքը: Օլթմանը նշում է, որ այս պատժամիջոցները արդյունավետ են թե ուղիղ, թե փոխաբերական իմաստներով: Առաջին դեպքում Ռուսաստանի բանկերին արգելվում է գումար վերցնել այլ բանկերից, իսկ երկրորդի` շատերին հետ է պահում Ռուսաստանի ֆինանսական շուկաներից: Նա դիտարկում է ևս մի իրավիճակ, երբ արտարժութային կամ բանկային կոլապսը կարող է վերջ դնել պետության բնականոն գործունեությանը: Այստեղ Մոսկվան որևէ հնարավորություն չունի Բրյուսելի և Վաշինգտոնի դեմ: