տուն Լուրեր Ռուսաստանի զգուշացումը՝ Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

Ռուսաստանի զգուշացումը՝ Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

89
0

01292016_1000

Թուրքիայի Վան քաղաքում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Ռուսաստանը հանդես է եկել Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին ուղղված հայտարարությամբ:

«Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության տեղեկացմամբ՝  «Ռուստուրիզմի» ղեկավար Օլեգ Սաֆոնովը հորդորել է Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներին՝ առավել ուշադիր և զգուշավոր լինել:

Նա ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել հնարավորինս չլքել իրենց հանգստի գոտիները, քանի որ այդ վայրերում անվտանգության աստիճանը համեմատաբար բարձր է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Վանի  կենտրոնական Բեշյոլ շրջանում պայթյուն էր որոտացել: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր 50 մարդ, որոնցից 4-ը ոստիկան: Վիրավորների մեջ եղել են նաև Իրանի քաղաքացիներ` հաղորդում է Ermenihaber.am-ը: