տուն Լուրեր Ռուսաստանի վարչապետը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Ռուսաստանի վարչապետը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

79
0

4223984

Եթե Ռուսաստանը դադարեցնի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարումները, ապա այդ տեղը կզբաղեցնեն այլ պետություններ, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Եթե մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից, ապա քաջ հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, այդ զենքի մահացու լինելու աստիճանն ավելի չի փոքրանա: Բայց միաժամանակ դա կարող է խախտել ուժերի առկա հավասարակշռությունը: Մենք հասկանում ենք, թե որոնք են մեր գործընկերների պահանջմունքները, և բոլորն էլ պատկերացնում են, թե ինչպիսին է ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»,-նշել է Մեդվեդևը:

Նրա խոսքով՝ վստահություն չկա, որ զենքի շուկայում այլ երկրների մուտքը կարող է թեթևացնել իրավիճակը: Մեդվեդևի կարծիքով՝ իրավիճակը ավելի կբարդանա:

«Կարծում եմ, որ զենք կարելի է և պետք է ձեռք բերել ոչ միայն դա օգտագործելու համար, այլև որպես զսպման գործոն, և հենց այդ հանգամանքը պետք է գնահատեն հակամարտության բոլոր կողմերը»,- եզրափակել է Ռուսաստանի վարչապետը: