Օդանավի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ իրականացվող գործողությունների հետեւանքով ռուս-թուրքական հարաբերությունները լրջորեն խարխլվել են։
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ ԱՄՆ Բրուքինգի համալսարանում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ռուս-թուրքական լարված հարաբերություններից։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սկսել էին վատանալ, իսկ օդանավի միջադեպից հետո այն խարխլվեցին։
Էրդողանը նշել է, թե երկար տարիներ Թուրքիան եւ Ռուսաստանը տարածաշրջանում իրար հետ շփում ունեցող կարեւոր երկրներ են եղել եւ ՌԴ իշխանությունները պետք է այս փաստը հաշվի առնեն։ Նա պնդել է, թե տարածաշրջանում հարցերի կարգավորումը ստիպում է երկու երկրներին համագործակցության եւ ՌԴ-ն պետք է դա տեսնի։