տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի տնտեսությունում քաոս է

Ռուսաստանի տնտեսությունում քաոս է

97
0

20131109_EUD001_1

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը հայտարարել է, որ Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ընդունված անսպասելի որոշումը, որով վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվում է 17 տոկոսից մինչև 15 տոկոս, վկայում է այն մասին, որ տնտեսության մեջ քաոս է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մամլո ճեպազրույցի ժամանակ, որը կայացել է նախօրեին, Էրնեսթն ասել է, որ այս քաոսը պայմանավորված է նախագահ Պուտինի արշավով Ուկրաինայի արևելք։ Նա հույս է հայտնել, որ այս սահմանափակումները կստիպեն ՌԴ նախագահին փոխել իր ռազմավարությունը։ Վիճակագրության համաձայն, որը հրապարակել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը, 2014 թվականին Ռուսաստանի տնտեսությունը ցուցադրել է վերջին 4 տարվա ամենացածր ցուցանիշը։