Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ հարմարվել է արևմտյան պատժամիջոցների ռեժիմին, Gazeta.ru-ի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանն ամբողջությամբ հարմարվել է: Անկեղծ ասած` որևէ մակրոտնտեսական արդյունք պատժամիջոցներից չեմ տեսնում: Եթե առաջին եռամսյակում ունեինք խնդիրներ` կապված գնաճի, մեր որոշ ընկերությունների պարտքերի արագ մարման հետ, ապա այժմ այդպիսի խնդիրներ չկան»,- ասել է ռուս պաշտոնյան:
Նրա խոսքով` գնաճը Ռուսաստանում փաստացի հասել է մինչճգնաժային իրավիճակին: Նախարարը չի բացառել, որ եթե Եվրամիությունը երկարաձգի պատժամիջոցները, ապա Ռուսաստանը կարձագանքի նույն կերպ: Հիշեցնենք, որ ԵՄ-ից հայտարարում են, որ ամենայն հավանականությամբ ևս կես տարով կերկարաձգվեն ՌԴ դեմ տնտեսական պատժամիջոցները: