տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի տնտեսության վիճակը ոչ միայն պատժամիջոցների հետևանք են․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ռուսաստանի տնտեսության վիճակը ոչ միայն պատժամիջոցների հետևանք են․ ԱՄՆ պետքարտուղարություն

87
0

ub_071114

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառ է համարել ոչ միայն նրա դեմ կիրառվող խիստ պատժամիջոցները, այլ նաև պետական կառավարումը։

«Այն, որ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը և շարունակում է աջակցել անջատողականներին՝ իհարկե, իր գինն ունի, սակայն Ռուսաստանում տնտեսական իրավիճակն ու շատ որոշումներ, որոնք նա ստիպված է ընդունել հիմա, ոչ միայն պատժամիջոցների հետևանք են», — ասել է Ջեն Փսակին։

Նա նշել է, որ պատժամիջոցներն ուղղված չեն Ռուսաստանի ժողովրդի դեմ, դրանք միտված են ցույց տալու, որ Ռուսաստանի գործողություններն «ունեն իրենց վճարվելիք գինը»։