Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բելգորոդի շրջանում մարդատար ավտոբուսը բախվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարի հետ։ Այս պահին հայտնի է 10 զոհի մասին։
Առավոտյան 07։00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի ավտոբուսը, որում եղել է Ուկրաինայի 15 քաղաքացի Լուգանսկի շրջանից, դուրս է եկել հանդիպակած ուղի՝ բախվելով բեռնատարի հետ։ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի պատճառները ճշտվում են։