տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի շահերը Եվրասիական միությունում չեն փոխվել. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի շահերը Եվրասիական միությունում չեն փոխվել. Դմիտրի Մեդվեդև

90
0

A89EC458-6BD7-407D-941F-944A9663A5C4_w640_r1_s

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի ինտեգրացիոն ուղենիշերը չեն փոխվել` չնայած արտաքին որոշ բարդ պայմաններին: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:

«Չնայած կոնյուկտուրային, Ռուսաստանը շարունակում է բաց մնալ արտաքին գործընկերների համար: Մենք մտադիր ենք կատարել միջազգային մեր պարտավորությունները և մեր ինտեգրացիոն ուղենիշները անփոփոխ են մնում», — ասել է Մեդվեդևը` բացելով ԵԱՏՄ- միջկառավարական խորհրդի առաջին նիստը:

Այս նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: