տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիային բանակցություն է առաջարկում

Ռուսաստանի ՊՆ-ն Թուրքիային բանակցություն է առաջարկում

154
0

_67765481_67765480

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Թուրքիայի գործըկերների հետ բանակցություններ անցկացնել` Սիրիայում հետագա միջադեպերից խուսափելու համար, հաղորդում է Interfaks-ը:

Դրա մասին խոսել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբը պատրաստ է տարբեր տեսակի աշխատանքային խմբեր ստեղծել տվյալ խնդրի շուրջ հետաքրքրություն ունեցող յուրաքանչյուր պետության հետ: Սա, առաջին հերթին, վերաբերում է Թուրքիային: Ուրախ կլինենք Մոսկվայում հյուրընկալել Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչներին»,- եզրափակել է Անտոնովը:

Այս հայտարարությունն արվել է մի շարք երկրների կողմից ռուս-թուրքական միջադեպի վերաբերյալ արված մեկնաբանություններից հետո: