«Արդար Ռուսաստան» պատգամավորական խմբից Պետդումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լեւիչեւը առաջարկում է արգելել պետական կառույցներում եւ իշխանական մարմիններում Windows 10-ի գործածությունը, եւ ստուգել, թե արդյոք Microsoft ընկերության գործունեությունը համապատասխանում է ռուսական օրենսդրությանը:
Լեւիչեւի անհանգստությունը պայմանավորված էր գաղտնիության մասին հայտարարությամբ: «Microsoft-ը ուղղակիորեն հայտարարում է, որ Windows 10 նոր օպերացիոն համակարգի օգտատերերի անձնական տվյալներն ու տեղեկությունները կարող են հասանելի լինել ինչպես ընկերությանը, այնպես էլ տարբեր արտասահմանյան պետական համակարգերին», — նշված է Լեւիչեւի` վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված նամակում, հաղորդում է Lenta.ru-ն:
Օգոստոսի 20-ին Microsoft-ը հերքել է տեղեկությունների գաղտնիությունը խախտելու մեղադրանքները: Ընկերությունից հայտարարել են, որ հաճախորդները կարող են ինքնուրույն ընտրել տվյալները գործածելու միջոցները
Օգոստոսի 19-ին «Բուբնով եւ ընկերներ» մոսկովյան փաստաբանական գրասենյակը դիմել է գլխավոր դատախազ Յուրի Չայկային` խնդրելով, որ Microsoft-ին դիմի անձնական տեղեկությունների պահշտպանության վերաբերյալ օրենքի խախտումները վերացնելու պահանջով: