տուն Արցախ Ռուսաստանի նպատակը՝ ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայումն է

Ռուսաստանի նպատակը՝ ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայումն է

121
0

marta, Ay

Այս օրերին զարգացող սահմանային լարվածության, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի ղեկավարների միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը.«Հենց այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, արդեն ինձ ցույց է տալիս Մոսկվայի դերակատարումն այս լարվածության մեջ: Քանի կա ռազմական, պատերազմական իրավիճակ, հրադադարը չի կարող ունենալ այն կայունությունը, որը ցանկալի կլիներ: Միշտ կլինեն միջադեպեր՝ տարբեր ինտենսիվությամբ»:

Փորձագետի կարծիքով՝ այս իրավիճակում բացի կողմերի հետաքրքրությունից, առկա է նաև Ռուսաստանի հետաքրքրությունը.«Տվյալ դեպքում, բացի Ադրբեջանի հետաքրքրությունները, ինձ համար ակնհայտ է նաև Ռուսաստանի հետաքրքրությունը: Եթե Ադրբեջանին այս գործողությունները ներքին սպառման տեսանկյունից որոշակի արդյոնւններ տվեցին, ապա ինչ վերաբերում է Ռուասաստանին, որի նպատակը ի վերջո Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն է, այդ նպատակին չհասավ, որովհետև այն  պատասխանը, որ տվեց հայկական կողմը, չստացվեց այն պատերազմական իրավիճակը, որի դեպքում խաղաղապահների տեղակայումը իրական կլիներ»:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ևս անդրադարձավ այս իրավիճակում ռուսական կողմի շահերին.«Եթե մենք զուգահեռներ անցկացնենք 94 թվականի հետ, ապա այն ժամանակ կար հսկայական փոփոխված իրավիճակ, որը ինչ-որ չափով ձեռք էր տալիս Ռուսաստանին և թույլ տվեց ֆիքսել այդ իրավիճակը՝ ի նկատի ունենալով ԼՂՀ ներկայաիս սահմանագծով հայկական վերահսկողությունը»:

Ստյոպա Սաֆարյանը նաև նշեց, որ ներկայումս ադրբեջանական կողմը առաջ գալ չի կարող.«Ըստ էության՝ նա չի կարող առաջ գալ, հայկական կողմն էլ չի կարող դեռևս էֆեկտիվ հակահարձակման հասնել՝ մի շարք պատճառներով, ոչ թե, որ այդպիսի հնարավորություններից զրկված է, այլ այդպիսի նպատակ էլ կարծես թե չկա»: