տուն Հասարակություն Իրավական Ռուսաստանի ՔԿ-ն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու գործ է հարուցել

Ռուսաստանի ՔԿ-ն Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ հետմահու գործ է հարուցել

145
0

Ռուսաստանի  Քննչական կոմիտեն քրեական գործ  է հարուցել Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ: Հիշեցնենք, որ քույրերը  մեղադրվում են 2018-ի հուլիսին հոր սպանության մեջ:

«Ռուսաստանի ՔԿ-ի քննչական խումբը գործից առանձնացրել է Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ նյութերը՝ իր դուստրերի նկատմամբ հանցագործություն կատարելու փաստով»,-  հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ համակարգում իր  աղբյուրներին:

2019-ի հունիսին Ռուսաստանի քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է ներկայացրել երեք քույրերին՝ Անգելինային, Քրիստինային և Մարիային՝ Մոսկվայում իրենց հոր սպանության համար:

Աղջիկների, ընտանիքի բարեկամների ու հարևանների ցուցմունքի համաձայն՝ հայրը  երկար տարիներ ծեծել, բռնություն է գործադրել նրանց նկատմամբ ու ծաղրել, իսկ նրանք սպանությունը համարել են ինքնապաշտպանություն: