Ռուսաստանի ԿԲ կողմից «վաղվա համար» սահմանված եվրոյի պաշտոնական փոխարժեքը բարձրացրել է 4.4824 ռուբլով ու կազմել 81.1533 ռուբլի: Ընդ որում դոլարի փոխարժեքը 2.6249 ռուբլուց բարձրացել է եւ հասել 70. 7465 ռուբլու: Երկարժութային զամբյուղի ( 0.55 դոլարի եւ 0.45 եվրոյի ) արժեքը, որը հաշվարկված է եղել օգոստոսի 25-ի պաշտոնական փոխարժեքով, նախորդ ցուցանիշի համեմատ աճել է 3.4608 ռուբլով ու կազմել 75.4296 ռուբլի, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Մինչդեռ Մոսկվայի բորսայի սակարկությունների ժամանակ РТС դոլարային գործակիցը նվազել է 6 տոկոսով ու հասել 716.74 կետի, ինչն ամենացածր ցուցանիշն է 2014 թ դեկտեմբերից առայսօր : Ընդ որում ռուբլու ММВБ գործակիցը նվազել է 1.95 տոկոսով ու հասել 163..87 կետի:
Ռուսական բորսային շուկան անկում է ապրում նավթի գների նվազման ֆոնին: