Ռուսաստանցի ցանցահեններն օգտագործել են Windows օպերացիոն համակարգի «անցքերը», որպեսզի հետևեն օտարերկրյա առաջնորդների և ընկերությունների գործունեությանը վերջին հինգ տարիների ընթացքում:
ISight Partners կիբերանվտանգությամբ զբաղվող ընկերությունը հրապարակել է տեղեկություններ, որոնց համաձայն ռուսաստանցի ցանցահենները հետևել են ՆԱՏՕ-ին, ուկրաինական կառավարական կազմակերպություններին, Եվրամիության ծառայություններին, էներգետիկ ընկերություններին, հատկապես` լեհական, ամերիկյան գիտական ընկերություններին:
Ընկերության տեղեկություններով` կան հաստատված փաստեր, որ գործի է դրվել, այսպես կոչված, «ավազե որդը»: