ՌԴ բանակի Գլխավոր շտաբի տեղեկություններով` Աֆղանստանի տարածքում ներկայում «Իսլամական պետության» 2-3 հազար գրոհայիններ կան, հաղորդում է TASS-ը:
«Ծայրահեղականների դիվերսիոն-ահաբեկչական գործունեության հետևանքով, Աֆղանստանում զոհված քաղաքացիների թիվն այս տարի աճել է 25%-ով և կազմել է մոտ 3,5 հազար»,- հայտարարել է ԳՇ պետ Վալերի Գերասիմովը: