Տաջիկստանի այն քաղաքացիները, որոնք ծառայում են ռուսական բանակում պայմանագրով և մասնակցում են զինված հակամարտություններին` ի շահ Ռուսաստանի, հայրենիքում կազատվեն քրեական հետապնդումից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ, Տաջիկստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել երկրի քրեկան օրենսգրքում, որով պատիժներ էին նախատեսվում Տաջիկստանի այն քաղաքացիների համար, որոնք այլ երկրներում մասնակցում են զինված հակամարտությունների: Փոփոխությունների համաձայն` ներկայում նման պատասխանատվության կենթարկվեն երկրի քաղաքացիները, որոնք կռվում են, մասնավորապես, Իրաքում և Սիրիայում ծայրահեղական որոշ կազմակերպությունների կազմում: