Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների վերջին զարգացումները, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին՝ հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Նրանք պայմանավորվել են «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ հակամարտության գոտում իրավիճակը շուտափույթ կարգավորելու նպատակով միավորել երկու երկրների ջանքերը»:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև «Սիրիայում և Լիբիայում քաղաքական գործընթացի հեռանկարները» և «նորմանդյան ձևաչափով» համատեղ աշխատանքի ակտիվացումը: Ավելի վաղ «Տասս»-ին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը նշել է, որ Արցախյան հակամարտության կողմերը պետք պահպանեն հրադադարի ռեժիմը, որը ձեռք է բերվել Մոսկվայի ակտիվ միջնորդությամբ: