Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը ծանրակշիռ գործոն է համաշխարհային քաղաքականության մեջ, հաղորդում է TASS-ը:
Դրա մասին Լավրովը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպումից առաջ:
«Միջազգային հարթակներում մեր համագործակցությունը ավելի ու ավելի ծանրակշիռ գործոն է դառնում համաշխարհային քաղաքականության մեջ և հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում խնդիրների լուծմանը»,- ասել է Լավրովը:
«Մեր երկրները ջանում են խնդիրները լուծել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա»,- հավելել է նա: