Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզայի եւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որկ նախատեսված էր այսօր Սանկտ Պետերբուրգում, չի կայանա։ Այս մասին Ria Novosti-ին հայտնել է Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը։
«Հանդիպումը չի կայանա»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հաստատելով, որ այդ բանակցությունները նախատեսված էին անցկացնել չորեքշաբթի օրը Պետերբուրգում։ Հանդիպումը չեղյալ համարելու պատճառներն առայժմ չեն նշվում։