ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է այնպես լուծվի , որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև՝ ամրանա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը և ինչպիսի՞ն է ՌԴ դիրքորոշումը:
«Ցանկանում եմ նշել, որ ես ՀԱՊԿ-ում Ռուսատանի Դաշնության ներկայացուցիչը չեմ և մեկնաբանության հարցում սահմանափակված եմ։ Այնուամենայնիվ, ՌԴ դիրքորորոշումն այս հարցում կառուցված է կառույցի ու դրա անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Նա ընդգծեց, որ կազմակերպությունը հարցի լուծման արդյունքում պետք է ամրանա, այդ թվում նման իրավիճակների համար որոշակի իրավական կարգավորումների սահմանման շնորհիվ։