տուն Լուրեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել. Տուսկ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել. Տուսկ

99
0

e7ccc9898a155cfd56a63b3d9ac09e461462794392

Ռուսաստանի դեմ Եվրամիության և G7-ի երկրների պատժամիջոցները պետք է շարունակեն գործել և կարող են խստացվել, քանի դեռ շարունակվում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ, Ukrinform.ru-ի փոխանցմամբ` հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«G7-ի առաջնորդները հաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումը 2015-ի հունիսին Էլմաուում կայացած գագաթնաժողովին և հստակ հայտարարել, որ պատրաստ են հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար՝ գնի բարձրացման նպատակով, եթե նրա գործողությունները պահանջեն դա»,- հայտարարել է Տուսկը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան ամբողջությամբ չի կատարել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի պայմանավորվածությունները: