տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների հետևանքով Եվրամիությունը կորցրել է 21 միլիարդ եվրո

Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների հետևանքով Եվրամիությունը կորցրել է 21 միլիարդ եվրո

106
0

eu-maybe-sanctions-russia.si

Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների և հակադարձ պատժամիջոցների հետևանքով կորցրել են 21 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն Բրյուսելում նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ ներկայիս պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում նրա դիրքորոշման պատճառով, շատ թանկ են նստում Եվրամիության վրա: Նախարարը, մասնավորապես, ասել է, որ պատժամիջոցներից հատկապես տուժել է Իսպանիաի գյուղատնտեսական և զբոսաշրջային ոլորտները: