Համաձայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության` Մոսկվան հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին կնպաստի դրա կայունացմանը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ միջազգային միջնորդների ելույթը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի նախագահները հայտարարություն են տարածել, որում դատապարտել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավճակի լարումն ու կողմերին կոչ արել դադարեցնել կրակը: