տուն Լուրեր Ռուսաստանը զենք վաճառելուց պահպանում է շահերի հավասարակշռությունը

Ռուսաստանը զենք վաճառելուց պահպանում է շահերի հավասարակշռությունը

122
0

Dmitriy-Rogozin

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելուց  Մոսկվան պահպանում է կողմերի շահերի հավասարակշռությունը:

«Մենք զենք ենք վաճառում, թե Ադրբեջանին, թե Հայաստանին, բայց միևնույն ժամանակ պահպանում ենք շահերի հավասարակշռությունը»,- ասել է Դմիտրի Ռոգոզինը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ռոգոզինը նաև նշել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի զենք վաճառել հակամարտող կողմերին, նրա փոխարեն դա կանեն ԱՄՆ-ն և այլ երկրներ: