Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող Յուլյա Սամոյլովան. այս մասին հաղորդել է ռուսական Առաջին ալիքը:
Երգչուհին հանդես կգա Flame Is Burning երգով: Վիճակահանության արդյունքներով Ռուսաստանը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մի շարք մրցույթների մասնակցած Յուլյա Սամոյլովան տարբեր հարցազրույցներում նշել է, որ «Եվրատեսիլին» մասնակցելն իր վաղեմի երազանքն է եղել։
https://youtu.be/5cNnlSF5LBQ