Ռուսաստանը խզել է Թուրքիայի հետ ամբողջ ռազմատեխնիկական համագործակցությունը, ներառյալ սերվիսային պայմանագրերը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինին:
«Մենք պայմանագրեր ունեինք, մենք եւ հրաձգային սպառազինության, եւ հրետանային համակարգերի մատակարարումներ ունեինք: Բնականաբար, այժմ մատակարարումները եւ բոլոր պայմանագրերը, ներառյալ սերվիսայինները, դադարեցվել են», — հայտնել է Կոժինը:
Նա նշել է, որ բանակցություններ եւ պայմանագրեր չեն լինի այնքան ժամանակ, «քանի դեռ իրավիճակը չի փոխվել այն ռակուրսով, որի մասին խոսել է Ռուսաստանի նախագահը»: