ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայի անունից ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել, հաղորդում է RIA Novosti-ն:
«Զսպվածության, որևէ բռնությունից անմիջապես հրաժարվելու կոչ ենք անում կողմերին»,- ասել է նա:
Զախարովան նաև հայտնել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցություններ է սկսել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսմամբ: