տուն Լուրեր Ռուսաստանը Թուրքիայից ակնկալում է հարաբերությունները վերականգնելու կոնկրետ քայլեր. Պուտին

Ռուսաստանը Թուրքիայից ակնկալում է հարաբերությունները վերականգնելու կոնկրետ քայլեր. Պուտին

51
0

1455271025_xw_1022265

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և այդ առումով Անկարայից ակնկալում է կոնկրետ քայլեր, սակայն դրանք չկան, հայտնում է Ռիա Նովոստին:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում պատերազմում է ոչ թե կանոնավոր բանակի, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

«Եվ, իհարկե, մենք չենք մտածել այն մասին, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել խոցման համար անպաշտպան մեր կործանիչին: Մենք չէինք պատրաստվում պատերազմել Թուրքիայի և թուրքական զինված ուժերի դեմ: Հակառակ դեպքում մենք կգործեինք այլ կերպ և այլ միջոցներով: Հուսով եմ, որ բանը դրան երբեք չի հասնի»,- ասել է նա:

Նրա խոսքերով` Ռուսաստանը Թուրքիայից ներողություն, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության մասին հայտարարություն չի լսել:

«Մենք լսել ենք հայտարարություն հարաբերությունների վերականգման ցանկության մասին: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանք վատացրել: Մենք արել ենք ամեն ինչ, որ տասնամյակների ընթացքում ռուս-թուրքական հարաբերությունները բարձրացնենք գործընկերության և բարեկամության աննախադեպ մակարդակի: Թե ինչի համար է դա արվել, ես մինչև այժմ չեմ հասկանում»,- ավելացրել է Պուտինը: