տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը ճգնաժամի պատճառով չի կարող ԵՏՄ շրջանակներում դոնորի դեր կատարել

Ռուսաստանը ճգնաժամի պատճառով չի կարող ԵՏՄ շրջանակներում դոնորի դեր կատարել

64
0

etmՌուսաստանը չի կարող ԵՏՄ շրջանակներում դոնորի դեր կատարել տնտեսական ճգնաժամի պատճառով, որի հետեւանքով վատթարանում է նաեւ միության մյուս անդամ երկրների վիճակը։ Այս մասին ասել է ՌԴ ԳԱԱ Ժողովրդա-տնտեսվարական կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Շիրինովը «ԵՏՄ երկրների նոր տնտեսական իրողությունները» թեմայով քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ շատ տրամաբանական է, որ Ռուսաստանի տնտեսության վատթարացումը բացասաբար է անդրադառնում ԵՏՄ ներսում ինտեգրացիոն գործընթացների վրա, քանի որ կազմակերպության 80 տոկոսը հենվում է հենց Ռուսաստանի վրա։ «Նավթի գների կտրուկ անկումը սահմանափակել են ռուսական տնտեսության հնարավորությունները՝ դրանով դոնորությունից զրկելով այնպիսի երկրների, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, որը կարողացել է որոշ կայունություն պահպանել ազգային արժույթի փոխարժեքի հարցում»,- նշել է նա։

Շիրինովի խոսքով՝ ՌԴ տնտեսությունը մեծ հեռանկարներ ունի, որոնք ժամանակավորապես սառեցվել են։