տուն Լուրեր Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը. Բեռլին

Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը. Բեռլին

74
0

0,,18442395_303,00

Եթե Ռուսաստանն արմատապես չփոխի իր քաղաքական կուրսը, ապա տեսանելի ապագայում կշարունակի սպառնալիք հանդիսանալ Եվրոպայի անվտանգության համար, «Դոյչե Վելե»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է Գերմանիայի կառավարության «Սպիտակ գրքի» նախնական տարբերակում, որը վերաբերում է երկրի անվտանգության քաղաքականության հարցերին:

Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայում անվտանգությունն ու բարեկեցությունը երկարաժամկետ հեռանկարում անհնար են` առանց Ռուսաստանի հետ վստահելի գործընկերության: Այսպիսով` Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը պետք է կառուցվի` հիմք ընդունելով «պաշտպանության և զսպման ճիշտ համադրումը համագործակցության հետ», կարծում են Գերմանիայի կառավարությունում: