տուն Լուրեր Ռուսաստանը շնորհավորել է Լուկաշենկոյին, ԱՄՆ-ն` քննադատել

Ռուսաստանը շնորհավորել է Լուկաշենկոյին, ԱՄՆ-ն` քննադատել

84
0

lukashenka

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, գրում են պաշտոնական աղբյուրները:

«Ձեր համոզիչ հաղթանակը վերահաստատում է  լայն աջակցությունը Ձեր կողմից տարվող քաղաքականությանը, որը ներառում է Բելառուսի քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացումն ու Ձեր ակտիվ մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին», — ասել է Մեդվեդևը:

Իսկ ԱՄՆ պետդեպը, հակառակը, ափսոսանք է հայտնել, որ Բելառուսում ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին:  Դրա մասին ասվում է պետդեպի պաշտոնական հայտարարության մեջ: