Սիրիայի խշխանությունները Ռուսաստանի գործողությունները համարում են շատ ավելի արդյունավետ, քան ԱՄՆ-ի շուրջ ձևավորված միջազգային կոալիցիայի մարտավարությունը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Ռուսաստանի օդուժի հարվածները մի քանի օրերի ընթացքում բարձր արդյունքների են հասել, որոնք մի քանի անգամ գերազանցել են մեկ տարում կոալիցիայի գրանցած արդյունքները»,- ասել է երկրի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը: