տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին․ Նոր տանկերի վերջին խմբաքանակը Ադրբեջանը կստանա մինչև...

Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին․ Նոր տանկերի վերջին խմբաքանակը Ադրբեջանը կստանա մինչև 2015-ի սկիզբը

81
0

T-90S-001

Ռուսաստանը պատրաստվում է T-90C տեսակի տանկերի վերջին խմբաքանակն Ադրբեջանին մատակարարել մինչև 2015 թվականի սկիզբը։ Այս մասին հայտարարել է «ռոսօոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսոն Տոպոևը, ով ղեկավարում է ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում ընթացող ADEX-2014-ին, ուր ներկայացված են պաշտպանական ոլորտի նորարարություններ։

Ավելի վաղ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալն ասել էր, որ Ռուսաստանն ավարտել է այդ տեսակի տանկերի մատակարարումն այս տարվա ապրիլին, և հնարավոր է երկրորդ խմբաքանակի մատակարարումը։

Տոպոևը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագրերի մեծ փաթեթի համաձայն՝ զենքի և զինամթերքի մատակարարումը կշարունակվի մինչև 2017 թվական։ Բացի այդ, Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ առաջարկելով զինատեսակների սպասարկման կենտրոններ բացել Ադրբեջանի տարածքում։