տուն Լուրեր Ռուսաստանը շահել է «Յուկոսի» գործով կալանված 700 մլն դոլարի դատական հայցը

Ռուսաստանը շահել է «Յուկոսի» գործով կալանված 700 մլն դոլարի դատական հայցը

118
0

1018014416

Երեքշաբթի, Ֆրանսիայում Ռոսկոսմոսը դատական հայց է շահել, որ կապված էր «Յուկոսի» գործի հետ և  որի հաշիվների վրա կալանք է, հայտնել է ընկերության  հաղորդակցության  տնօրեն Իգոր Բուրենկովը. փոխանցում է РИА Новости գործակալությունը:
«Մենք այս դատը շահեցինք, նրանք հասկացան, որ մեր պնդումները հիմնավոր են և պետք չէր մեր հաշիվները կալանել, մենք մեր շահերը պաշտպանել ենք և ապագայում էլ պաշտպանելու ենք»,-ասել է Բուրկենովը:
Նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Յուկոսի» գործի շրջանակներում կալանավորվել են Ռոսկոսմոս և պետական «Տիեզերական կապ» ձեռնարկությունների ակտիվները, ընդհանուր՝ 700 միլիոն դոլար արժողությամբ :