ՌԴ նախագահ Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ նախատեսել է սահմանափակել ինտերնետի թույլատրելիությունը, այն վերցնել հսկողության տակ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
«Կուզեի ընդգծել, որ մենք միտված չենք սահմանափակել համացանցի մուտքը, այն դնել ընդհանուր հսկողության տակ, սահմանափակել մարդկանց, հասարակական կազմակերպությունների եւ բիզնեսի օրինական հետաքրքրություններն ու հնարավորությունները տեղեկատվական ոլորտում»,- հայտարարել է Պուտինը։
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը գրանցում է համակարգչային հարձակումների մշտական աճ ռուսական տեղեկատվական ռեսուրսների վրա։
«Կես տարվա ընթացքում հարձակումների քանակն աճել է շատ անգամ։ Ընդ որում նման հարձակումների միջոցներն ու տակտիկան կատարելագործվում են, իսկ ինտենսիվությունը ուղիղ կապված է միջազգային իրադրության հետ»,- պարզաբանել է Պուտինը։
«Պետք է որակապես բարձրացնել կապի հայրենական ցանցերի եւ տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվողականությունը, առաջին հերթին պետկառուցվածքներին վերաբերող ծառայությունների։ Պետք է ձգտել բացառել դրանց աշխատանքներին անօրինական միջամտությունը, ինչպես նաեւ անձնական եւ գաղտնի տեղեկատվության արտահոսքը»,- ասել է նախագահը։