տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է տեղափոխում Կալինինգրադի տարածք

Ռուսաստանը ռազմական ինքնաթիռներ է տեղափոխում Կալինինգրադի տարածք

93
0

3371985t81h908d

Ռուսաստանը Կալինինգրադ է տեղափոխել Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ և Սու 27 կործանիչ մոտ 10 ինքնաթիռ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

Այս որոշումը կայացվել է Արևմտյան և Հյուսիսային ռազմական օկրուգներում զորավարժությունների շրջանակներում: Սու-34-երը ենթադրյալ հակառակորդի թիրախները կռմբակոծի Կալինինգրադի տարածքում:

Ներկայում զորավարժությունների և զորքերի պատրաստության ստուգման գործողություններին մասնակցում է 38 զինծառայող, 3360 միավոր զինտեխնիկա, 41 ռազմանավ, 15 սուզանավ, 110 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Փորձագետներն այս գործողությունները որակում են որպես պատասխան ՆԱՏՕ-ին, որը զորավարժութոյւններ է անցկացնում բալթյան և արևելաեվրոպական երկրներում: