տուն Լուրեր Ռուսաստանը փորձարկել է նորագույն հրթիռներ Սիրիայում

Ռուսաստանը փորձարկել է նորագույն հրթիռներ Սիրիայում

84
0

179487_src

Ռուսական ռազմավարական օդուժը Սիրիայում մարտական իրավիճակում առաջին անգամ կիրառել է X-101 օդային տեղակայման նոր հրթիռներ` հայտարարել  է  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն` «Ինտերֆաքսի» փոխանցմամբ:

«Ստացվել  է Կասպից և  Միջերկրական ծովերի  ջրային ավազանի սուզանավերից և ստորջրյա նավերից մեծ  հեռահարության բարձրճշգրտությամբ զենքի հրաձգության գործնական փորձ:

Ռազմավարական օդուժի ինքնաթիռները իրական մարտական պայմաններում առաջին անգամ կիրառել  են X-101 օդային տեղակայման նոր հրթիռներ` մինչև 4,5 հազար կիլոմետր  գործողության շառավիղ»,- ասել  է Շոյգուն  հինգշաբթի ռազմատեխնիկական համաժողովում` նվիրված  սիրիական փորձը  հաշվի առնելով սպառազինության կատարելագործմանը: