Ռուսաստանը կարող է «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր տեղակայել Կալինինգրադում, եթե միջուկային ամերիկյան նոր տեսակի հրթիռներ տեղակայվեն Գերմանիայի տարածքում: Դրա մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով ռազմական-դիվանագիտական իր աղբյուրին:
«Նման հարց քննարկվում է, վերջնական որոշում կկայացվի գոյություն ունեցող վտանգների վերլուծությունից հետո, որոնք առաջանում են այն պատճառով, որ գերմանական «Տորնադո» կործանիչ ռմբակոծիչների վրա տեղակայվելու են ատոմային նոր B-61-12 ռումբեր», — ասել է աղբյուրը:
Ավելի վաղ գերմանական ZDF հեռուստաալիքը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների բյուջետային գերատեսչության համաձայն` Գերմանիայում տեղակայվելու են նոր տեսակի միջուկային ռումբեր: