տուն Լուրեր Ռուսաստանը պատրաստ է կառուցողական բանակցություններ սկսելու Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական բանակցություններ սկսելու Թուրքիայի հետ. ՌԴ փոխվարչապետ

92
0

Turkey_Russian_flaqs_120510

Օգոստոսի առաջին կեսին նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության հանդիպում: Ռուսաստանը պատրաստ է կառուցողական բանակցությունների` հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեկի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Նա նշել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ոչնչացնելու համար Թուրքիայի ղեկավարության հայցած ներողությունը այն հիմքն է, որը հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կտա:

«Երկու երկրներն ունեն առևտրի, ներդրումային փոխգործակցության շատ լավ հնարավորություններ, այդ թվում`խոշոր նախագծերի իրականացման առումով: Զբոսաշրջային հոսքերի վերականգնման մասով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան նախադրյալներ և անվտանգության երաշխիքներ»,- ասել է նա: