ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Վրաստանի հետ քննարկել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո, հաղորդում է gazeta.ru-ն:
«Մենք պատրաստ ենք հեռանկարում առանց վիզային ռեժիմի հաստատման գնալ, սակայն տարօրինակ կլինի, եթե դա տեղի ունենա այն շրջանում, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք»,-ասել է նա: