տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանը պատրաստ չէր ռուս-չինական դաշինքի առաջացմանը. Business Insider

Ռուսաստանը պատրաստ չէր ռուս-չինական դաշինքի առաջացմանը. Business Insider

109
0

1008600723

Ռուս-չինական հարաբերությունները գրանցում են պատմության մեջ իրենց լավագույն շրջանը, և ԱՄՆ-ը պետք է լրջորեն զգուշանա Մոսկվայի և Պեկինի բարեկամությունից: Այս կարծիքին են «Ռուս-չինական առանցք. նոր սառը պատերազմ և ԱՄՆ-ի առաջնորդության ճգնաժամ» գրքի հեղինակներ Դուգլաս Շոենը և Մելիք Քայլանը, ովքեր հոդված են հրապարակել The Business Insider-ում:

Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի խոսքերով՝ Մոսկվայի և Պեկինի գործընկերությունը բնորոշվում է փոխվստահության և փոխաջակցման պատրաստակամության բարձր մակարդակով:

Բնութագրական է, որ այս ամենը տեղի է ունենում արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների ֆոնի վրա:

«Աշխարհը հետևում է ռուս-չինական «առանցքի» ձևավորմանն ու ամրապնդմանը: Նոր դաշինքն իրենից սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի անվտանգությանը, և ամերիկացիները դրան գործնականում պատրաստ չեն», — կարծիք են հայտնել հոդվածագիրները: