Ռուսական տնտեսությունը պատրաստ է նրան, որպեսզի դիմագրավի ճգնաժամի նոր ալիքին, իսկ ՌԴ կառավարությունը մշակում է տարբեր սցենարներ, այդ թվում նավթի գների կտրուկ անկման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է TASS գործակալությունը:
«Այո,պատրաստ ենք: Մենք մտածում ենք բոլոր սցենարների մասին, այդ թվում, այսպես կոչված, էներգակիրների գների աղետալի անկման համար, ինչը մենք չենք բացառում: Նաև էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններն ու կառավարությունն, ընհանրապես, մշակում են սցենարներ բոլոր այս իրավիճակների համար», — ասել է նա:
Ըստ Պուտինի` նման ճգնաժամերն, առաջին հերթին, ազդում են զարգացող երկրների վրա: Սակայն նրա խոսքերով` Ռուսաստանը կուտակած պահուստների շնորհիվ ավելի ձեռնտու իրավիճակում է, քան նրանք, ովքեր նման պահուստներ չունեն: