ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս հայտարարել է, որ խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղյան կարգավորման կարևոր բաղադրիչ է: Իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցներին հայտնել էր, որ կա ինչ-որ առումով կոնսենսուս Մինսկի խմբում՝ առ այն, որ ապագա խաղաղապահական առաքելության մեջ ներգրավված չեն լինելու ո´չ տարածաշրջանի հարևան երկրները, ո´չ էլ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները:
Ռուսաստանը թվարկած չափանիշներում միակն է, որը չի համապատասխանում երկուսին էլ. նա և´ հարևան երկիր է, և´ համանախագահող երկիր: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Հետևաբար՝ Ռուսաստանը, որպես խաղաղապահ, այստեղ անելիք չունի: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտում՝ նշանակում է «կատաստրոֆա» Ղարաբաղի և Հայաստանի համար: Ռուս խաղաղապահ՝ նշանակում է գեներալ Սաֆոնովի ռեժիմ Լեռնային Ղարաբաղում, իսկ դա նշանակում է տեռոր ղարաբաղցիների նկատմամբ»,- նկատեց նա:
Քաղաքագետը, սակայն, կարծում է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը ղարաբաղա-ադրբեջնական շփման գծում, հնարավոր սցենար չէ, որքան էլ Ռուսաստանը ցանկանա: